ԵԽ կուսակցությունները կոչ են անում միջազգային վերահսկողություն սահմանել ԼՂ-ում հրադադարի պահպանման համար

Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ասված է ԵԽ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը: Կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները: Մենք նաեւ կոչ ենք անում կիրառել հրադադարի պահպանման միջազգային արդյունավետ մեխանիզմ», – ասված է հայտարարության մեջ: