ՄԻԵԴ-ը բավարարել է 3 հայ ռազմագերիների գործով հրատապ միջոցի կիրառումը

ՄԻԵԴ-ը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևացող 3 հայ ռազմագերիների գործով մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել նրանց  գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերի 29-ին արդեն իսկ լրանում է տեսանյութում երևացող մյուս 5 ռազմագերիների գործով Ադրբեջանից տեղեկություններ ստանալու ժամկետը:

«Այսօր Ադրբեջանը պետք է ՄԻԵԴ պատասխան ներկայացնի: Եթե նրանք այսօր ներկայացնեն պատասխանները, ենթադրում եմ, վաղը դատարանը մեզ կփոխանցի այն»,- ասաց Կիրակոսյանը: