Արցախյան պատերազմի աշխարհագրությունը և դրա նպատակները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը։

Պաշտպանության բանակը այսօր հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Բացի դրանից, գիտենք, որ թշնամու նպատակը Բերձորը գրավելն է, մարտեր են մղվում այդ ուղղությամբ, բարեբախտաբար մեր զինվորը դիմակայում են և այսօր անգամ դիրքեր են գրավել ու թշնամում հետ շպրտել։ Նաև թուրքական բայրաքթարները հետախուզություն են իրականացնում Հայաստանի սահմանը հատելով՝ Սյունիքի շրջանում։ Այս իրողությունները, պատերազմի աշխարհագրությունը հաշվի առնելով՝ ինչ հետևություններ կարելի է անել թշնամու նպատակների մասին։

Այսօր թշնամական ուժերի կողմից «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտ,  Շուշի և Մարտակերտ քաղաքները: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Երեկ էլ ռմբակոծվել և մասնակի ավերվել է Ստեփանակերտի մոր և մանկան հիվանդանոցը, և միջազգային հանրության կողմից զրո քննադատություն։ Մինչև այդ՝ Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ռմբակոծվեց։ Կարելի՞ ասել, որ Ստեփանակերտի ծննդատան թիրախավորումը նաև միջազգային տրամադրություններ շոշափելու միջոց էր և միջազգային հանրությունը իր լռությամբ կամ անողնաշար հայտարարություններով կանաչ լույս է վառել թշնամու հետագա հանցագործությունների համար։

Երեք հրադադարների խախտումն արդյո՞ք Թուրքիայի կողմից ապտակ չէր տվյալ հրադադարը նախաձեռնող երեք պետություններին։

Խոսեցինք նաև Արցախի Հանրապետության ճգնաժամը և հակամարտության կարգավորման Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրի, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում