Եվրոպամետ զանգվածին‼

Դուք նրանցից եք, ովքեր Հայ Ազգին տանում եք թուրքացման: Ձեր նմանների համար մահմեդական Թուրքիան, որը իրագործեց ցեղասպանություն և այս օրերին շարունակում է ցեղասպանությունը, ավելի նախընտրելի է, քան քրիստոնյա Ռուսաստանը:
Նավալնիի թունավորումը ընդդեմ թուրքադրբեջանական-ահաբեկչական ագրեսիայի
Որտե՞ղ է տրամաբանությունը
2020 թ սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հաստատեց, որ Նավալնիին թունավորել են։ Գրանցված մահվան դեպքեր՝0: Արձագանք՝ ԵՄ-յան և Մեծ Բրիտանիայի կողմից ակնթարթորեն սահմանված պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ:
2020 թ. հոկտեմբերի 2-ին Ֆրանսիան, Ռուսաստանը և Սիրիան հաստատեցին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղարկում է Լեռնային Ղարաբաղ՝ հայերի դեմ կռվելու: Գրանցված մահվան դեպքեր՝ 1068,
Արձագանք՝ 0
Հ.Գ. .Ո՜վ լիրբ լռություն. ու լռում են, տես,
Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
Արևելքն՝ ինչպես ծուխն իր ղեյլանի,
Արևմուտքն՝ ինչպես պոռնիկդ անսահման,
Հարավն՝ անիրավ,
Որ ազգիս կերավ…
Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր:
Հ. Շիրազ
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջի