«Անվերջ վերադարձ». ցուցահանդեսի հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Անվերջ վերադարձ». Գեղագիտության ազգային կենտրոնում ս.թ. հոկտեմբերի 30-ին հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով։

Ցուցադրության նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու Հայրենիքին աջակցելն է:

Ցուցահանդեսի պատկերագրքի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: