Ղրիմի թաթարները Էրդողանին խորհուրդ են տվել ուսումնասիրել պատմությունը

Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը ափսոսանք է հայտնել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատմության թերի գիտելիքների վերաբերյալ: Գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդն ասել էր, որ Ղրիմը ոչ ռուսական է, ոչ ուկրաինական, այլ, իհարկե, թուրքական է:

«Ռուսաստանը Ղրիմը վերցրել է Օսմանյան կայսրությունից 1783 թվականին, ուստի թերակղզին «պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային»,- ասել է Էրդողանը իր հարցազրույցներից մեկում:

Ի պատասխան թուրքական «նեոսուլթանի»՝ Ումերովը նշել է.

«Ես չէի ցանկանա հավատալ, որ Էրդողանը թույլ պատմություն գիտի… Եթե Թուրքիայի առաջնորդը մոռացել է այս փաստերը, ապա թող թարմացնի իր գիտելիքները: Եվ որ ամենակարևորն է, դուք պետք է սովորեք ընդունել իրականությունն այնպես, ինչպես կա այսօր. 2014 թ. ղրիմցիները հանրաքվեի ժամանակ հերթական անգամ ընտրել են Ռուսաստանի ճանապարհը»: