Բայդենը խոստացել է իր ընտրվելու դեպքում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար ակտիվացնել ջանքերը

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խորհուրդ է տվել իր մրցակից Դոնալդ Թրամփին ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար:

Իր ընտրվելու դեպքում դեմոկրատ թեկնածուն խոստացել է այս ուղղությամբ ամերիկյան դիվանագիտական ջանքերի էական ակտիվացում: