Շուշիում վիրավորվել են ԱՀ ԱԻՊԾ երեք փրկարարներ

Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորել են ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։ Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ-ը:

Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։