Հարց ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին և Իրանին. Հայաստանն ու Արցախը Սիրիայից և Իրաքից ինչո՞վ են վատ

Թուրքերն ու «կովկասյան թաթարները» հաջողությամբ ձախողել են նաև «Թրամփի և Պոմպեոյի անունից զինադադարը»: Այն, որ Միացյալ Նահանգները անզոր թոթվում է ուսերը, նշանակում է մեկ բան. Թուրքիան և «Բաքվի հանրապետությունը» բավականին հաջող են կատարում ԱՄՆ-ի և Իսրայելի «պատվերը»: Բայց ինչ է լինելու հետագայում՝ մենք կփորձենք վերլուծել ավելի ուշ: Այս պատերազմը, ըստ ամենայնի, չափազանց շատ «որոգայթներ» և «ստորջրյա հոսանքներ» ունի, ուստի խորը վերլուծությունը ապագայի խնդիր է:

Այժմ Հայաստանի քաղաքացիներին առաջարկում ենք հետևյալ հարցը. օրերս թուրքամետ ահաբեկչական «Սուլթան Մուրադ» դիվիզիոնի գերեվարված սիրիացի գրոհային Ամին Իմադ աս-Սայիդը սաուդյան «Al-Hadas» հեռուստաալիքի եթերում խոսել է Արցախում և արդեն – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ռազմական գործողություններին «կովկասյան թաթարների» կողմում զինյալների մասնակցության մասին: Աղբյուրները չեն նշում, թե կոնկրետ որտեղ և ում կողմից է գերվել այդ թուրքը (թուրքամանը): Ամենայն հավանականությամբ` Սիրիայում, որտեղ նա վերադարձել է Արցախ իր «գործուղումից» հետո: Նրա խոսքով՝ հանցագործները հավաքագրվում են սիրիական տարբեր խմբավորումներում: Նրանցից հազարավորները Թուրքիայով ժամանում են Բաքու: Հավաքագրողները առաջարկում են հետևյալ հիմնական պայմանները. «գործուղումը» տևում է 3 ամիս, վարձատրությունը՝ ամսական 2000 ԱՄՆ դոլար: Նրանց, ովքեր պատերազմ էին գնացել Լիբիա, առաջարկել էին 1500 դոլար, իսկ «ծառայության» ժամկետը վեց ամիս է, համեմատում է թուրք-ահաբեկիչ աս-Սաիդը: Նա պատմել է, որ վարձկանները մեծ կորուստներ են ունենում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հետ մարտերում: Նախքան «Սուլթան Մուրադ» դիվիզիայի կազմում ընդգրկվելը, նա թուրք հրահանգիչների ղեկավարությամբ վերապատրաստվել է Սիրիայի Աֆրին քաղաքում՝ ամսական վաստակելով մոտ 45 դոլար: Մենք առաջարկում ենք տեսանյութ (https://www.youtube.com/watch?v=vbH3xYDLazY&feature=youtu.be)՝ նայեք և համոզվեք, Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ղեկավարներ: Այո, նաև՝ Ռուսաստանի ու Իրանի ղեկավարներ: Քի՞չ հիմքեր ունեք հայտարարելու Ալիևի խանության դեմ հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Տարօրինակ է. արդյոք Հայաստանն ու Արցախը Սիրիայից կամ Իրաքից ավելի վա՞տն են:

Ահաբեկիչ աս-Սայիդի խոստովանություններից մեկ-երկու օր առաջ հաղորդվում էր Արցախի մարտական ​​գոտում մեկ այլ թուրքամետ խմբավորման՝ «Ֆիրկաթ ալ-Համզայի» («Համզայի բրիգադ») հրամանատարներից մեկի` Ադել ալ-Շահիրի ոչնչացման մասին: Այնտեղ նա հայտնվել է համեմատաբար վերջերս, որտեղ ոչնչացվելէ հայկական զորքերի հրետանային հարվածից: Եվ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսում, Հայաստանի քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հաղորդել է, որ Ալիևի ռեժիմի կողմից հայ ազգի դեմ պայքարում են ոչ միայն սիրիացի թուրքամաններն ու սուննի արաբները, այլև թուրք զինծառայողները, վարձկաններ Պակիստանից և այլ երկրներից: Ինչպես ասել է Ռ. Վարդանյանը՝ այս տարվա ամռանը համատեղ զորավարժություններից հետո Բաքվում և Գյանջայում մնացած հարյուր թուրք զինծառայողներին հետագայում միացել էր նոր խումբ։

Աշխարհը չի շտապում հայտարարել հակաահաբեկչական գործողության մասին, քանի որ Թուրքիան է ահաբեկիչներ ուղարկել Կովկաս: Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը: Ուստի մեր հարցը հիմնականում ուղղված է ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, քանի որ Թուրքիան «ենթակա» տարածք չէ ոչ Իրանի, ոչ էլ Ռուսաստանի համար: Թուրքիայի «տերը» ոչ թե «սուլթան» Էրդողանն է, այլ ՆԱՏՕ-ն, այսինքն` Միացյալ Նահանգները: Թուրքիայի մյուս «տերը» այն երկրներն են, որոնք Անկարայի հիմնական վարկատուներն են, իսկ դա ԱՄՆ է, Իսրայելը և կրկին Ֆրանսիան: Բավական է, որ այս երեք երկրները խիստ պահանջ ներկայացնեն Թուրքիային` ամբողջ արտաքին պարտքը վճարելու համար, և Անկարան՝ որպես անկախ երկիր, կվերանա… Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան չեն շտապում այս հարցում: Եզրակացությունները թողնում ենք Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին: Չէ՞ որ, նրանցից շատերն այնքան են սիրում Միացյալ Նահանգները կամ, ասենք, Ֆրանսիան:

Սերգեյ Շաքարյանց