Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը

Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին: Թշնամական ուժերի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Գրել է ՊԲ-ը:

Արցախի տեղղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։