Տեղահանված ընտանիքների համար աշխատատեղեր պետք է ստեղծել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Պարացելսիուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը, որը օրերս նախաձեռնել էր «Հադրութի համը» ծրագիրը։ Հադրութից տեղահանված վեց կանայք այսուհետ կպատրաստեն Արցախի խոհանոցի ուտեստեր ու ճաշատեսակներ և կվաճառեն, ստացված հասույթով կհոգան իրենց և իրենց երեխաների ապրուստը։ Ի՞նչ արձագանք ունեցավ նախաձեռնությունը, որքանո՞վ են արդյունավետ և պահանջված նման ծրագրերը։

Կարողանո՞ւմ է արդյոք պետությունը համակարգել արցախցի տեղահանված ընտանիքների օգնությունը, ինչպե՞ս են բաշխվում ռեսուրսները։

Այս օրերին շատ կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն Արցախից տեղահանված, այլև առաջնագծում կռվող տղաների կարիքավոր ընտանիքների հոգսի վրա, քանի որ շատ ընտանիքներ մնացել են առանց կերակրող ձեռքի։

Մանրամասները՝ տեսանյութում