Միհրան Հարությունյանն այսօր կժամանի Երևան և կմեկնի Արցախ. news.am

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն,  MMA մարտիկ Միհրան Հարությունյանն այսօր կժամանի Հայաստան և կմեկնի Արցախ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին ասել է օլիմպիական փոխչեմպիոնը։

Միհրան Հարությունյանը Արցախ է մեկնում հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նրան կմիանա արդեն Երևանում գտնվող UFC մարտիկ, ռուսաստանաբնակ Էդուարդ Վարդանյանը։

Ավելի վաղ, NEWS.am Sport-ի հետ զրույցում Էդուարդ Վարդանյանը նշել էր, որ այցի  նպատակը Արցախին, տեղի բնակչությանը, հիվանդանոցներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է։