Ֆրանսիայում հայերի բողոքի ակցիան ընդհատվել է. երեք թուրք դուրս են եկել ու հարվածել մուրճերով

Ֆրանսահայերը կրկին բողոքի ակցիա են անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։

Բողոքի ակցիայի ժամանակ, ամենայն հավանականությամբ, թուրք կամ ադրբեջանցի ինչ-որ անձինք հանկարծակի հայտնվեցլ են այնտեղ՝ հարվածելով մեր հայրենակիցներին։

– Երեք թուրք դուրս եկան ու հարվածեցին մուրճերով,- պատմել է ֆրանսահայերից Կարեն Կիրակոսյանը,- քանի որ խցանում էր, մեքենաներում փաստորեն եղել են թուրքեր, ովքեր իջել են՝ ձեռքներին մուրճեր, դանակներ։ -Հնարավոր է՝ նախապես տեղյակ են եղել ցույցի մասին ու հավաքվել են այստեղ։ Մոտավորապես 5 հոգի էին։

Մեր հայրենակիցները կարողացել են բռնել թշնամիներից մի քանիսին ու արժանի պատասխան տալ։

Ավելի ուշ որոշել են բացել ճանապարհը՝ խուսափելով հետագա բախումներից։ Կարեն Կիրակոսյանը նշել է, որ ոստիկանությունը կփորձի պարզել այդ անձանց ինքնությունը։