Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Հեռախոսազրույցից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։