Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ

Աթենքը Արևելյան Միջերկրականի շուրջ Թուրքիայի հետ վեճի ֆոնին փորձում է ընդլայնել առևտրային, ռազմական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունն Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների հետ, գրում է apnews.com-ը:

Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը, որոնցից յուրաքանչյուրը Թուրքիայի հետ վեճ ունի տարածաշրջանում, երեքշաբթի խոստացել են մինչ 2023 թ. վերջը ընդլայնել համագործակցությունն այն ոլորտներում, որոնք ներառում են էլեկտրական ցանցի փոխկապակցում Իսրայելի, Կիպրոսի և հունական Կրետե կղզու ստորջրյա մալուխով:

«Մեր տարածաշրջանը չի վերադառնա 19-րդ դար»,- նշել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ Աթենքում Իսրայելի և Կիպրոսի իր գործընկերներ Գաբի Աշկենազիի և Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո: