Charlie Hebdo-ն Էրդողանի ծաղրանկարն է հրապարակել

Փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը չորեքշաբթի համարի շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը: Այս մասին հաղորդագրությունը և շապիկի լուսանկարը տեղադրվել են շաբաթաթերթի Twitter-ի էջում:

Ծաղրանկարի հրապարակումը կատարվել է Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական ​​հակամարտության ընթացքում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո Փարիզը ստիպված հետ է կանչում իր դեսպանին: Ֆրանսիան նաեւ պահանջել է ԵՄ-ից պատժամիջոցներ ընդունել Թուրքիայի նկատմամբ: