Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում

Ի պատասխան ԱԺ պատգամավորի հայտարարության՝ ՔԿ արձագանքել է.

«ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել է՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու և այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»: