Ե՞րբ կավարտվի այս պատերազմը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, հասարակական գործիչ Աշոտ Կոշկակարյանը, որը այս պատերազմում շատերին է կորցրել իր թիմից և ընկերներից։ Պատերազմի առաջին իսկ օրվանից նախաձեռնության հիմնադիրը մեր տաղավարից կոչ արեց իրենց անդամներին՝ միավորվել և կամավորագրվել։ Դրանից հետո ջոկատը մեկնեց ռազմաճակատ և կորուստներով ու վիրավորներով օրերս են վերադարձել կամավորները։

Խոսելով հինգերորդ սերնդի պատերազմում կամավորների դերի և նշանակության մասին՝ Աշոտ Կոշկակարյանն ասաց, որ նրանք մեծ առաքելություն ունեն՝ արդեն պատերազմների բովում կոփված լինելով և շատ ռազմավարությունների քաջատեղյակ լինելով։

Անդրադարձանք հրադադարի ռեժիմի երեք խախտումներին՝ փաստացի արձանագրելով, որ Թուրքիան աշխարհին փորձում է իր խաղի կանոնները թելադրել՝ այս տարածաշրջանում թելադրողի դերին հավակնելով։

Իրատեսակա՞ն է արդյոք այս փուլում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, և արդյո՞ք այդ գործընթացը կկանգնեցնի պատերազմը վերջնականապես։ Հաղորդման հյուրը կարևորեց ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը և դրանով բանակցային գործընթացում լուրջ բեկում մտցնելը։

Ե՞րբ կավարտվի այս պատերազմը հարցին ի պատասխան՝ Աշոտ Կոշկակարյանն ասաց, որ մեր հաղթանակի գրավականը ազգային պետության ստեղծումն է։

Մանրամասները՝ տեսանյութում