Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ․ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։

Էնպես որ պիտի կռվենք։ Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու»։

#Հաղթելուենք