Սիրիայի հյուսիսում ռուսական ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարը

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) տեղեկություններ է հրապարակել է երկուշաբթի Սիրիայի հյուսիսարևելյան Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Զավիյա շրջանում ռուսական օդատիեզերական ուժերի ավիահարվածների հետևանքով զոհերի մասին, գրում է syriahr.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ նախնական տվյալների՝ հարվածների հետևանքով զոհվել է 21 զինյալ, վիրավորվել է ավելի քան 40 մարդ։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մեծ է ծանր վիճակում գտնվող վիրավորների, ինչպես նաև փլատակների տակ մնացած անձանց թիվը։

Մինչդեռ almasdarnews.com կայքի փոխանցմամբ՝  ավիահարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է Սալկին գյուղի մոտակայքում թուրքական ուժերի կողմից աջակցվող վերապատրաստման ճամբարը։ Այս աղբյուրի համաձայն՝ ռուսական ուժերն այստեղ Թուրքիայից աջակցություն ստացող ավելի քան 100 զինյալ սպանվել և վնասվածներ է ստացել:

Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին։

Նշվում է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջին ժամանակներն ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ և Հալեպ նահանգներում։

Անցած հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։