Ալիևը դժգոհել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում ճնշումներ գործադրել Երևանի նկատմամբ

Ալիևը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը չի ներկայացրել Ղարաբաղից զորքի դուրսբերման ժամանակացույց, որն իրեն չի բավարարում:

Նա նաև դժգոհել է, որ բարձրացրել է պաշտոնական Երևանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում ճնշումներ գործադրել Երևանի նկատմամբ, նշելով նաև, որ ղարաբաղյան հարցում իրենք գնալու են մինչև վերջ: Գրել է «ՌԻԱ Նովոստին»: