Խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. ԱԻՊԾ-ն զգուշացնում է

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից զգուշացնում են.

«Հարգելի հայրենակիցներ.

Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։

Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»։