Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան (տեսանյութ, լուսանկարներ)

Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան: Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Լուսանկարները՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։