Հայաստանն ամենաժամանակից զենքերն է ստանում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանը շարունակաբար զենք է ստանում արտերկրից։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Հայաստանը զինվում է։ Ամեն օր Հայաստանին ամենաժամանակից զենքերն են ուղարկում։ Մենք ունենք այդ սպառազինության ցուցակը։ Տվյալներ ունենք բոլոր չվերթների մասին՝ որ քաղաքից է դուրս եկել, երբ է Երևան հասել»,- ասել է Իլհամ Ալիևը՝ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ։