Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

Թուրքական/ՆԱՏՕ-ական լրացուցիչ F-16-եր են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը՝ կից հրապարակելով Գաբալայի ավիաբազայում F-16 կործանիչների առկայությունը ֆիքսած արբանյակային լուսանկար:

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը:

«6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքի էջից։