Թշնամու թիրախում է շարունակում մնալ Ասկերանի վերին ենթաշրջանը․Արցախի ԱԻՊԾ

Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան»,- գրված է հայտարարությունում։