Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ առաջնագծում զոհվածների

Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի աջակցությամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով առաջնագծում զոհված հայորդիների:

Ակցիայի մասնակիցները մոմավառության վայրում տեղադրել են մարտերում զոհված զինծառայողների ու կամավորականների լուսանկարները:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել են 974 զինծառայողներ: