Օրվա ընթացքում հրետակոծվել են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։

Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։

Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: