Սոլովյովն ուղիղ եթերում պատասխանել է ադրբեջանցիների հայտարարություններին (տեսանյութ)

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին, այնուհետև հասկացրել ադրբեջանցի հետևորդներին, որ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին:

«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը եղել Ադրբեջանի տարածք: Ղարաբաղի խանությունը ժամանակին մտել է Ռուսական կայրսրության կազմի մեջ, այլ ոչ թե Ադրբեջանի: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, ոչ թե շրջանների: Այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր: Կարող եք ձեր հեքիաթները, օրինակ, ալբանացիների մասին, պատմել ում ուզում եք: Միևնույնն է, ոչինչ չեք փոխի: Այնտեղ հայկական խաչերն են, հայկական շիրիմներ, հայկական եկեղեցի: Դա պատմությունն է»,-շեշտել է Սոլովյովը՝ հարցադրում անելով՝ մի՞թե ինքնավար մարզերը ինքնորոշման իրավունք չունեն:

Եթերի ավարտին Գորիսում գտնվող ռուս լրագրող Իգոր Ժդանովը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները նախօրեին ռմբակոծել Ստեփանակերտը, որտեղ այդ պահին գտնվել էր ինքը: Լրագրողը շեշտել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է դիվանագետների կողմից սահմանվող հրադադարը: