Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ ահաբեկիչների թիրախ կարող է դառնալ Բաքվի J.W. Marriott Absheron հյուրանոցը

Բաքվում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտնել է ԱՄՆ քաղաքացիներին ապառնացող ահաբեկչական վտանգի մասին։

«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը արժանահավատ տեղեկություններ է ստացել է ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական գրոհների և առևանգումների մասին», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ահաբեկիչների թիրախ կարող է դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև այլ վայրեր Բաքվում։