Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը․օրվա երկրորդ կեսին ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական հարթակը։
Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։
Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։
Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։