Հայոց ճակատագիրն է՝ հավերժ պայքարել ու միշտ լինել պատերազմի պատրաստ (տեսանյութ)

LIVEnews.am- ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Համահայակական ազգային համաձայնություն» շարժման  հիմնադիր և համակարգող, մշակութաբան, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ Արթուր Արմինը և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը։

«Համահայակական ազգային համաձայնություն» շարժումը պատերազմի 1-ին օրից սկսեց կամավորական ջոկատների հավաքագրում։ Արդյո՞ք կամավորականների ներկայությունը ճակատում կարող է արդյունավետ լինել, երբ կա ՊՆ, և այսօրվա պատերազմը իրականում 5-րդ սերնդի պատերազմ է ու պետք է մարտիկներն ունենան համապատասխան պատրաստվածություն, գիտելիքներ։

Բոլորս ասում ենք՝ ՀԱՂԹԵԼՈՒ՛ ենք․ որո՞նք են այդ հաղթանակին հասնելու բանաձևերը։ «Համահայկական Ազգային համաձայնությունը» և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունն այս առումով ի՞նչ առաջարկներ է արել։

Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման կարևորությունը այսօր՝ պատերազմի ժամանակ և ապագայում՝ բանակցությունների ժամանակ։ Որո՞նք են այդ գործընթացի ռիսկերը։ Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունը։

Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի անդրադարձը Արցախի հիմնահարցի առումով, և նրա շեշտադրումը երկու ժողովուրդների համակեցության անհնարինության մասին, քանի որ ագրեսոր ադրբեջանը հայաջնջման քաղաքականություն է իրականացնում։

Ի՞նչ քաղաքականություն է Արայիկ Հարությունյանի ուղերձն ուղղված Ռուսաստանի ղեկավարին։

Մանրամասները՝ տեսանյութում