Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին (տեսանյութ)

Իսպանիայի և Ֆրանսիայի հայերը փակել են Իսպանիա- Ֆրանսիա մայրուղին:

Այսկերպ նրանք երկու երկրների ուշադրությունը փորձում են հրավիրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա:

Նրանք Իսպանիայի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից են եկել: Տարբեր կոչեր են հնչեցնում` «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Հաղթելու ենք», ինչպես նաև պարզել են «Իսպանիա, արթնացիր» պաստառներ:

«Բոլոր հնարավոր տեղերից եկել ենք, որ մեր ժողովրդի կողքին կանգնենք, եկել ենք ընտանիքներով, երեխեքով: Բոլորս պատասխանատու ենք մեր զինվորների համար»,- ասաց ցուցարարներից մեկը: