Երեկվա Էրդողանի խոսքին, թե ինքը նույն իրավունքից է օգտվում, ինչ Պուտինը, տեղին էր հիշեցնել այն, ինչ նշված է հայտնի նամակում

Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձևում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ մեզ, ինչքան էլ այն դուրեկան լինի մեր անձնական կարծիքին կամ ոչ։ Անձնականից վեր է պետք կանգնել ու մտածել մեր ընդհանուր՝ ազգային շահի մասին։

Մի մնացեք այլոց մեկնաբանությունների տակ, այլ զարգացրեք ձեր մեկնաբանությունը։

Ուրախ եմ, որ երեկվա նամակով ոչ միայն շնորհակալություն է հայտնվել Ռուսաստանի նախագահին՝ նախօրեի պատմաքաղաքական խոսքի համար, այլև մեր ռազմավարական դաշնակցին, թշնամուն ու աշխարհին մի փոքրիկ ավելի խորն է ներկայացվել, թե տարածաշրջանում պատմականորեն ով ինչ առնչություն ունի։ Վստահ՝ լավ առիթ է, որ երեկվա Էրդողանի խոսքին, թե ինքը նույն իրավունքից է օգտվում, ինչ Պուտինը, տեղին էր հիշեցնել այն, ինչ նշված ա հայտնի նամակում։

Պետք է սովորենք օգտվել ինչպես խոսքի, այնպես էլ ստեղծված ցանկացած իրավիճակի հայկական մեկնաբանությունն առաջ տանել։ Իսկ դրա համար եկեք իրար քննադատելու էներգիան իրար օգնելու էներգիայի փոխարինենք։

Հիմա մենք էլ պետք է սովորենք ամեն ինչ մեկնաբանել ու ներկայացնել մեր օգտին։

Որովհետև մեր պատերազմը չի ավարտվել, իսկ մեր հաղթանակի գրավականը ազգային միասնությունն է։

Աստված պահապան մեր Հայրենիքին։

Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից