Տեղի ունեցող պատերազմական հանցագործություններում թուրքական ձեռագիրն ակնհայտ է և անվիճելի. ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Տեղի ունեցող պատերազմական հանցագործություններում թուրքական ձեռագիրն ակնհայտ է և անվիճելի։ Դա տեսանելի է նաև սիրիական հակամարտությամ մեջ առկա դրսևորումների նմանությամբ, մասնավորապես՝ գլխատման դեպքերով, ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքով, քարոզչական անընդունելի հնարքներով, մեր հասարակության հանդեպ հոգեբանական տեռորով։

Սակայն ամենակարևոր թուրքական ձեռագրի դրսևորումն այն է, որ ահաբեկչական, թուրքական և ադրբեջանական ուժերի ընդգրկմամբ ակնհայտորեն [Թուրքիայի իշխանությունները] նպատակ ունեն հասնել Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանական ակտերի իրականացմանը, ինչը Թուրքիան դարեր շարունակ կատարել է տարբեր ժողովուրդների նկատմամբ և հիմա էլ կատարում է Մերձավոր Արևելքում։

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան