Մարդիկ, որոնք տարածում են թշնամու կողմից պատրաստած նյութերը , փաստացի դառնում են թուրքերի կամավոր գործակալները

Ժողովուրդ, հիմա կոշտ կասեմ։

Ախր մարդ որքա՞ն պետք է նվազագույնը անխելք լինի, որ տարածի ադրբեջանցիների կողմից տեսանկարահանած նյութերը, թե ինչպես են սրանք մեր զոհված տղերքի մարմիները ցույց տալիս։

Կամ մեր գերիների մասով տեսանյութեր տարածի։

Գերեվարված մեր տղերքը ինչ ուզում են թող ասեն, իրենք գերի են, և Աստված գիտի, թե այդ տղերքին ի՞նչ օրն են գցում։

Իրենց միակ նպատակը պետք է լինի վերադառնալ, իսկ պետության նպատակն է իրենց անպայման փրկել ։

Բայց հիմա մահու կռիվ է, ախր ինչպե՞ս չեք հասկանում…

Հասկանում եք չէ՞, որ այն մարդիկ, որոնք  տարածում են թշնամու կողմից պատրաստած նյութերը, փաստացի դառնում են թուրքերի կամավոր գործակալները։

Սա լիովին լուրջ եմ ասում։

Մենք այսօր պատերազմում ենք ամենադաժան, ստոր և անմարդկային ուժի դեմ, և կատարյալ հիմարություն է ակնկալել իրենցից մարդասիրություն և հումանիզմ ։

Այդ իսկ պատճառով խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին տարածելով իրենց քարոզչական նյութերը։

Իսկ նրանք, ովքեր ամպագոռգոռ բարբաջում են հայ գերիների խոսքերի  մասին, թող զենքը վերցնեն և գնան առաջնագիծ, ոչ թե իրենց անվտանգ  տներից կարծիքներ արտահայտեն։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից