Ծաղկի շուկայում գները 2-2,5 անգամ նվազել են. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացնել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։

Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է ծաղիկների գների շեշտակի նվազում։

Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն):

ՀՀ ՏՄՊՊՀ-ի առաջարկով՝ ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ։

Հանձնաժողովից տեղեկացրել են նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում: