Տեղեկանք. 100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում

100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում։ Ավելին .1920-ի նոյեմբերին ստորագրվեց Վիլսոնի «իրավարար վճիռը» (Տրապիզոնը, Էրզրումը, Վանը թղթի վրա անցնում էին Հայաստանին), որը սակայն չխանգարեց թուրքերին գրավել Ալեքսանդրապոլը։ Բացի հայտարարություններից որևէ ռազմական օգնություն Հայաստանը Արևմուտքից չստացավ։ Արդյունքում կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/ 1920թ.դեկտեմբերի 2/:

100 տարի անց արձանագրենք. պետք է ապավինել սեփական  ուժերին և հայ-ռուսական դաշնակցությանը։

Այսօր հայ-թուրքական սահմանը  և հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներ պաշտպանում է ոչ թե արևմուտքի,այլ ռուսական բանակը։ Իսկ թուրքական  էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է, որի  տեղակայումը Հայաստանում երկարաձգվել է մինչև 2044 թ. Սարգսյան –Մեդվեդև  2010-ին կնքված արձանագրությամբ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից