Պատերազմի առաջացման պատճառի հոգևոր կողմը

Թե ինչո՞ւ է այս պատերազմը մեր դուռը բախել, և հնարավո՞ր էր արդյոք այն կանխել, կարող են պատասխանել մեր քաղաքական իշխանությունները և նրանց իրավանախորդները:

Անձամբ ինձ համար այս պատերազմի առաջացման պատճառի ՀՈԳԵՎՈՐ ԿՈՂՄԸ հետևյալի մեջ է:

Աստծված իր նմանությամբ ստեղծած մարդուն տվել է այն կանոնները, որոնց դեպքում մարդը և որպես անհատ և որպես հասարակության անդամ զարգանալու է, ծաղկելու է: Մասնավորապես, չգողանալով, չշնանալով, ընկերոջը ինչպես իր անձը սիրելով՝ մարդը միայն բարիք է ստեղծելու:

Երբ մարդը կամ ազգը հեռանում է Աստծուց (Աստծու սահմանած կանոններից), ապա կորցնում է իմաստությունը (հիմարանում է) և իր վրա են գալիս հնարավոր չարիքներ:

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է (Առակաց 1:7): Որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ կորցրել ենք աստվածավախությունը (այս հասկացությունը համարժեք է ծնողի նկատմամբ ակնածանքին), դարձել ենք կռապաշտ (մարդապաշտ, գույքապաշտ), արծաթասեր, փառասեր, պղծասեր, քարսիրտ, բամբասող, թալանող …..:

Ու պա՞րզ չէ, որ որպես հետևանք կորցնելու էինք մեր իմաստությունը, հիմարանալու էինք: Թե նախորդ և թե ներկա իշխանությունների սխալները հանդուրժելու էինք: Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա և այլ իրավական ակտեր, որոնք աստվածատուր բնականից մեզ տանելու էին արհեստական ստեղծված ոլորտներ: Մենք սրանք հանդուրժեցինք:  Մենք տիեզերքի առաջին մեղքը համարվող «հպարտությունը» դարձրեցինք մեր կարգախոսը և չտեսանք մեզ մոտեցող վտանգը:

Այս ամենի մեջ առաջինն ինձ եմ մեղադրում, որ ավելի մեծ ջանքեր չգործադրեցի այս բացասական երևույթների դեմ պայքարելու համար:

Չպետք է հուսահատվենք:

Պետք է ամեն ինչ անենք, մեր հայոց բանակի զորացման համար:

Պետք է ամրացնենք մեր հոգևոր-ազգային արժեքները և միասնական լինենք վերացնելով մեր ներքին թշնամությունները և հակամարտությունները: Իմ կարծիքով սա է հաջողության բանալին:

Աստված թող իմաստություն տա մեր ազգին և իշխանություններին՝ այս վիճակից դուրս գալու ճանապարհ գտնելու համար:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից