Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը հրապարակել է ԵՄ պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Բորելն ու Պոմպեոն ընդգծել են բռնության անհապաղ դադարեցման և հրադադարի հարգման անհրաժեշտությունը։

«Նրանք կոչ ենք արել կողմերին առանց հետաձգման ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշված է հաղորդագրության մեջ։