ԱՄՆ-ը Բայրամովից անհապաղ հրադադար է պահանջել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը բավական կոշտ է նկարագրել իր հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Ես պնդել եմ անհապաղ հրադադարի և այնուհետեւ՝ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին վերադարձի անհրաժեշտությունը, ինչպես նաև դրսի դերակատարների կողմից իրավիճակի հետագա ապակայունացման մերժումը: Ռազմական լուծում չկա», – գրել է Ռոբերտ Օ’Բրայենը թվիթերում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին գրառման տոնայնությունը միանգամայն տարբեր է:
«Քննարկել ենք անհապաղ հրադադարի եւ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը: ԱՄՆ-ն կշարունակի լրջագույն դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում՝ մինչեւ չհասնենք հակամարտության կարգավորմանը», – գրել է Ռոբերտ Օ’Բրայենը: