Կրեմլում չգիտեն, թե ղարաբաղյան խնդրում ինչ առաջխաղացման մասին է խոսում Թրամփը․Պեսկով

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում «գրանցվել է լավ առաջընթաց»:

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը»,- ասել է Պեսկովը`պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը համաձայն է այդ գնահատականի հետ: