Այս լուսանկարներն արվել են քիչ առաջ, Ստեփանակերտում. Վահրամ Պողոսյանը լուսանկարներ է հրապարակել

Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը: Այս լուսանկարներն արվել են քիչ առաջ, Ստեփանակերտում, թշնամու հրթիռակոծության հետևանքով բռնկված հրդեհի մարման ժամանակ:
Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հրապարակելով լուսանկարներ։