Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ջիմ Կոստա

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար, Twitter-ի էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։

«Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն։

Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը»,- գրել է կոնգրեսականը՝ նշելով, որ շարունակելու է պաշտպանել հայ ժողովրդի շահերը։