Սևակ Ավանեսյանը նվագել է Շուշիի Վերին մզկիթում (տեսանյութ)

Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, Շուշիում գտնվող Վերին մզկիթում կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի «Պարսկական կրակի պարը» ստեղծագործությունը:

«Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում 17-րդ դարի պարսկական մզկիթը, որը վերանորոգվել է անցած տարի և պահպանվում են հատուկ խնամքով»,-գրել է Սևակ Ավանեսյանը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ: