ԲԴԽ-ի 60 աշխատակիցներ կամավորական ջոկատ են կազմել և մեկնել առաջնագիծ

Արցախում ծավալված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ՝ Դատական դեպարտամենտի շուրջ 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ որպես կամավորական և ներգրավվել տարբեր ջոկատներում՝ սատար կանգնելու Պաշտպանության բանակին և դիմակայելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային: Այդ մասին հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը:

ԲԴԽ-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչերից հետո մեկնարկել է կամավորականների հավաքագրման երկրորդ փուլը: