Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան

Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ընդունելի է հայկական կողմի համար, և նրանք կարող են լինել ռուս խաղաղապահները: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մուքտը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, որպես փոխզիջումային տարբերակ կարող է ընդունվել ռուս խաղաղապահներ ներկայությունը: ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի այլ երկրների կարծիքների հետ, որպեսզի խաղաղապահական ուժերը կայունացնեն իրավիճակը, ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը: