Ուսամա բեն Լադենից հետո աշխարհի թիվ մեկ ահաբեկիչն Էրդողանն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Կարևորելով լրատվամիջոցների կատարած աշխատանքը՝ անդրադարձ է կատարվել  պատերազմական օրերին լրատվամիջոցների գործունեությանը, որոնցից ոմանք բացի օբյեկտիվ լրատվություն ներկայացնելուց՝ «էքսկլյուզիվ» կադրեր կամ լուրեր են հրապարակում՝ խուճապ կամ ավելորդ պաթոս առաջացնելով։ Կարևորվել է նաև ՀՀ  և ԱՀ նախկին նախագահների հանդիպումը, որը վկայում է քաղաքական դաշտի համեմատաբար միասնականության մասին։

Գառնիկ Իսագուլյանն ընդգծելով Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստը, շեշտեց, որ Ծառուկյանը լինելով հայտնի գործարար և ունենալով բազմաթիվ կապեր՝ կարող է իր լուման ներդնել մեր հաղթանակի գործում։

Մեկ անգամ ևս կարևորվեցին Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը, որն այս պատերազմում գործի է դրել իր ողջ ռազմական արսենալը տարածաշրջանում իր դերի ամրապնդման համար։

Մանրամասները՝ տեսանյութում