ԱՍՑՀՆ 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ: Ծառայությունը կգործի յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-21:00-ն։ 114 թեժ գիծն անվճար է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։