Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: